Յուրա Մովսիսյանը ճիշտ էր․ Որ դեպքում Արսեն Զախարյանը կարող է խաղալ Հայաստանի հավաքականում

Յուրա Մովսիսյանը ճիշտ էր․ Որ դեպքում Արսեն Զախարյանը կարող է խաղալ Հայաստանի հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի Metaratings.ru-ին տված հարցազրույցը լայն արձագանք է ստացել մասնավորապես Ռուսաստանում։ Հիշեցնենք, որ Մովսիսյանը իր կարծիքն էր հայտնե; Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում հանդես գալու որոշման մասին։Հիշեցնենք, որ ավելի Զախարյանը խոստովանել էր, որ առաջարկ ուներ Հայաստանի հավաքականից, սակայն ֆուտբոլիստը 15 տարեկանից խաղացել է Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում և ի վերջո որոշել է չփոխել ընտրությունը:«Ուրիշ ի՞նչ կարելի է ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Սակայն դա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում»,- ասել էր Մովսիսյանը։ Որոշ ռուս ֆուտբոլային վերլուծաբաններ Մովսիսյանի դիտարկումը որակել են սադրիչ։ Խոսվում է, որ Հայաստանի կողմից մեծ ճնշում է գործադրվում Զախարյանի վրա, որը կարող է վնասել նրա կարիերային։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին միջազգային մրցաշարերից չեզոքացնելուց հետո Մամուլում շատ է Արսեն Զախարյանին Հայաստանի հավաքական բերելու մասին։ Հիշեցնենք, որ Զախարյանը 4 հանդիպում անց է կացրել Ռուսաստանի ազգային թիմում և ՖԻՖԱ-ի օրենսդրության համաձայն այլևս երբեք չի կարող կրել այլ հավաքականի մարզաշապիկ։ «Ժոֆրեյ Կոնդոգբիայի նախադեպը, ով 5 խաղ անցկացրեց Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, բայց թույլատվություն ստացավ ՖԻՖԱ-ից փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը եւ ներկայացնել Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունը, շանսեր է բացում Արսեն Զախարյանին տեսնել մեր հավաքականում։ Որքան հասկանում եմ, իր ընտանիքը, մասնավորապես հայրը, պատրաստ է նման քայլի, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՞ն։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ է նաեւ նպաստել նրա տեղափոխությանը որեւէ եվրոպական ֆուտբոլային ակումբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Տենչալով խաղալ Ռուսաստանի ազգային թիմում Զախարյանը մերժել էր Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը։ Այստեղ հարց է ծագում, եթե նույնիսկ ՖԻՖԱ-ն տա իր համաձայությունը, արդյուք ճիշտ կլինի նույն Արսեն Զախարյանին ընդունել մեր ազգային թիմ։ Արդյո՞ք ճիշտ կլինի, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քայլեր ձեռնարկի Զախարյանին հավաքական բերելու ուղղությամբ։ Այս հարցերը թերևս թողնենք անպատասխան։ Պատկերն այսպիսին է․ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներն այսօր գտնվում են ծանր վիճակում։ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները կարող են էապես փոխել իրավիճակը։ Մի կողմ դնելով էմոցիաները մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունը մարտունակ ֆուտբոլային ռեզերվ ստեղծելու։ Ռուսաստանում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելը պետք է համարել նաև փոխշահավետ գործարք։ Չմոռանանք որ ժամանակակից սպորտում պրոֆեսիոնալիզմը կարևորագույն գործոններից է։ Այս ամենը սակայն չի վերաբերվում Արսեն Զախարյանին։ Վերջինս Հայաստանի հավաքական բերելու համար պետք է լինի հստակ նախապայման։ Այս պարագայում Յուրա Մովսիսյանը միանշանակ ճիշտ է։ Արսեն Զախարյանի հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելու գործընթաց պետք է սկսել միայն այն դեպքում երբ Զախարյանը հրապարակավ ներողություն կխնդրի հայ երկրպագունից Հայաստանը մերժելու համար։ Տեղի ունեցող զարգացումների ֆոնին հարկ ենք համարում կրկին հիշատակել մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Էդուրդ Սպերցյանի օրինակը։ Տաղանդավոր ֆուտբոլիստը ունենալով Ռուսաստանի ազգային թիմում խաղալու բոլոր հնարավորությունները դեռևս 2020 թվականին որոշում կայացրեց խաղալու Հայաստանի հավաքականում։