Կոնֆերենցիաների լիգա․  «Ալաշկերտի» հաղթական մեկնարկը

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտի» հաղթական մեկնարկը

Հայաստանի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղում երևանյան թիմըմ սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակի հասավ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» նկատմամբ։ 25-րդ րոպեին հաղթանակ գնդակը խփեց Արտակ Եդիգարյանը։ Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Մալթայում։