«Սլավյանսկի մարտերը Դոնբասի հաջորդ առանցքային ճակատամարտն է». Բրիտանական հետախուզություն

«Սլավյանսկի մարտերը Դոնբասի հաջորդ առանցքային ճակատամարտն է». Բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամենօրյա հետախուզական զեկույցն՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ: ◼️Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ամրապնդել իր վերահսկողությունը Լիսիչանսկի և Լուգանսկի շրջանում։ Հյուսիսում նա մնացած ստորաբաժանումների մեծ մասը տեղափոխել է Իզյումի ուղղությամբ. ◼️ Անցած շաբաթվա ընթացքում, չնայած ուկրաինացիների ծայրահեղ վճռական դիմադրությանը, ռուսական զորքերը, հավանաբար, առաջ են անցել ևս 5 կմ Իզյումից՝ գլխավոր E40 ճանապարհի երկայնքով։ ◼️ «Արևելյան» և «արևմտյան» ուժերի ռուսական զորքերը, հավանաբար, այժմ գտնվում են Սլովյանսկից մոտ 16 կմ հյուսիս։ ◼️Քանի որ քաղաքը գտնվում է նաև «կենտրոնական» և «հարավային» ուժերի կողմից սպառնալիքի տակ, իրական հավանականություն կա, որ Սլովյանսկի մարտը կլինի Դոնբասի կռվի հաջորդ առանցքային ճակատամարտը։