Ճապոնիայում հունիսի համար ռեկորդային թվով հոսպիտալացումներ են արձանագրել շոգի պատճառով. Kyodo

Ճապոնիայում հունիսի համար ռեկորդային թվով հոսպիտալացումներ են արձանագրել շոգի պատճառով. Kyodo

Ճապոնիայի այն բնակիչների թիվը, որոնք հունիսին հոսպիտալացվել են ջերմահարվածի պատճառով, կազմել Է 15 657, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ Է այդ ամսվա համար: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը: Ինչպես նշում Է գործակալությունը, ներկայիս թիվն ավելի քան կրկնապատիկ գերազանցել Է նախորդ հակառեկորդը, որն արձանագրվել Էր 2011 թվականի հունիսին, երբ հիվանդանոցներ Էին տեղափոխել 6 980 մարդու: Բացի դրանից, 17 հոսպիտալացվածներ մահացել են, ինչը նույնպես դարձել Է հակառեկորդ: Նաեւ հիվանդանոց ընդունված 439 մարդ ստիպված երեք շաբաթ մնացել Է բուժհիմնարկներում բուժումն ավարտելու համար: Ճապոնիայում ամբողջ անցյալ շաբաթ դիտվել Է ռեկորդային տապ գրեթե 150 տարվա ընթացքում: Տոկիոյում օրվա միջին ջերմաստիճանը գերազանցել Է Ցելսիուսի 32 աստիճանը, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում ջերմաչափի սյունը բարձրացել Է 40 աստիճանի նշագծից վեր: Երկրում առավել շոգ եղանակի շրջանը բաժին Է ընկնում հուլիսին եւ օգոստոսին: Տեղի իշխանությունները բնակչությանը հորդորում են կրել գլխարկներ, գործածել ավելի շատ հեղուկներ եւ սահմանափակել արեւի տակ մնալու ժամանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: