Սա պայմանավորված պատերազմ էր. պետք է պահանջենք ռուսներից

Սա պայմանավորված պատերազմ էր. պետք է ամեն ինչ ռուսներին հարցնենք ու պահանջենք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը: Պետրոսյանը անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ազգային ժողովԻ վերջին ելույթին` նշեց. «Գիտենք Արցախի անվտանգության խորհրդում ովքեր են նստած. արդյոք կարող ենք վստահել Բալասանյանին ու Հարությունյանին: Բերձորն ու Աղավնոն հանձնելու պատասխանատուն Նիկոլը չէ»: