Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի

Պակիստանում հորդացումների զոհերի թիվը հասել է 25-ի

Առնվազն 25 մարդ Է զոհել եւ 35-ը տուժել անձրեւային հորդացման հետեւանքով, որի պատճառը տեղատարափ անձրեւներն են Պակիստանի Բելուջստանի արեւմտյան նահանգում: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Daily Times թերթը՝ վկայակոչելով մի մասնավոր հեռուստաալիք: Ինչպես հայտնում Է թերթը, նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության ղեկավարն ասել Է, որ զոհվածների թվում կա նաեւ չորս երեխա: Daily Times-ի տվյալներով՝ տարերային աղետի պատճառով ամենամեծ վնասը հասցվել Է նահանգի մայրաքաղաք Քվետային: Իր հերթին, Բելուջստանի կառավարությունը որոշում Է ընդունել արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում՝ ընթացիկ իրավիճակի դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: