ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը

ԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի ժամանակների դիմակայությունը՝ ՆԱՏՕ-ն օգտագործելով որպես սեփական աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման գործիք: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: Դիվանագետի խոսքով. «Մենք չենք ուզում վերադառնալ Սառը պատերազմին։ Դա ՆԱՏՕ-ն է մեզ պարտադրում»: Նրա խոսքով՝ ի տարբերություն Արևմուտքի երկրների՝ Ռուսաստանը չի ավելացնում ռազմակայանների քանակը, դաշինքի երկրները չի շրջապատում իր զորքերով և «Կուբայի հետ բանակցություններ չի վարում՝ այնտեղ իր հրթիռները տեղակայելու վերաբերյալ»: Ըստ Գրուշկոյի՝ ԱՄՆ-ն փորձում է պահպանել առաջնորդությունը և միաբևեռ աշխարհը. «Դիմակայությունը կշարունակվի նաև այն պատճառով, որ մեզ պարտադրված կանոններով մենք չենք խաղա»: