Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները և առաջնահերթությունները

Սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները և առաջնահերթությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Աննա Ժամակոչյանը և Ռուբեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները՝ նախարարի տեղակալները բարձր են գնահատել գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։ Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է կենսաթոշակային ոլորտում կատարվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նախանշված թիրախներին և ցուցանիշներին հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգում լավարկման մեխանիզմներ ներդնելու հնարավորությունները։ Քննարկվել են նաև ոլորտի ֆիսկալ մասին վերաբերող մի շարք հարցեր և դրանց հաղթահարման ուղիները։