Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում

Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում

Հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հունիսի 27-ին և 28-ին հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում։ Հայկական կողմից մասնակցածները լրատվամիջոցին հայտնել են, որ «քննարկել են երկու երկրների կառավարությունների կողմից միջազգային խաղացողների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար ճիշտ պայմանների ստեղծմանն ուղղված շարունակական ջանքերը»։ Հանդիպման ձևաչափը ստեղծվել է Եվրամիության կողմից։ Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, «հայ – ադրբեջանական միացյալ խմբի» անդամներն են՝ Ստեփան Գրիգորյան, Տարոն Հովհաննիսյան, Գևորգ Մելիքյան, Ջոնի Մելիքյան, Բենիամին Պողոսյան, Ահմադ Ալիլի, Մեհման Ալիև, Շահլա Իսմայիլ, Սամիր Մամեդով, Ռամազան Սամադով, Անար Վալիև։