Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել

Ամասիայում բնակարաններից մեկի ավտոտնակից առանձնապես խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվել են ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր են եղել: Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերել են կանեփի 28 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: