Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում հունիսի 23-ին ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։ «Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?v=VlgAxPlY-EA Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: