Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան

Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը․ Արարատ Միրզոյան

Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի։ Այս մասին տեղեկանում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Twitter-ի գրառումից։ Նա մասնավորապես նշել է․ «Ողջունում ենք Հայաստանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը՝ մշտական ​​դեսպանի նշանակմամբ։Սա հայ-կանադական հարաբերությունների հետզհետե զարգացող ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ #համագործակցությունը»։