Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԴԽ

Դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ ԲԴԽ

Բարձրահույն դատական խորհուրդը հունիսի 28-ին Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նիստ նշանակելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ նշում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Կարեն Թումանյանի կողմից 10․01․2022 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը։ Արդարադատության նախարարը 11․04․2022 թվականին Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։ Արդարադատության նախարարի 16․06․2022 թվականի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Լուռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը նշանակվել է հուլիսի ձ-ին, ժամը 15։00-ին։