Եթե դա չի հուզում ռուսներին, պարսիկներին, ինչո՞ւ ենք մենք ընկնում ոտքի տակ

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի ու Բաքվի մոտեցումները շատ հարցերում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական: Դա, անխոս, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային ու մաքսային վերահսկողության, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի բազմաթիվ հարցերում»,-նշել է նա: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԼՂ ԱԳ նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ: Արման Մելիքյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ երկիր և ազատվել տուրքեր տալու պարտավորությունից. «Ադրբեջանի` ԵԱՏՄ անդամ դառնալով ՌԴ-ի կախվածությունը Ադրբեջանից մեծանալու է»: