Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Արտակ Կրկյաշարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածու ընտրվեց Արտակ Կրկյաշարյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի եւ Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը: