Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանի հայտարարությանը։ Նախօրեին Երևանում Սահակ Սահակյանը զորակոչի ժամանակ հայտարարել էր, որ  Լեռնային Ղարաբաղում միայն պայմանագրային զինծառայություն է լինելու: Ըստ Սահակյանի՝ Արցախում ծառայության գրավչության համար փաթեթ է մշակվել, որ պայմանագրայինները մեկնեն ծառայության։ Ըստ Սահակյանի՝ խոսքը հիմնականում ղարաբաղցիների մասին է: «Հայաստանի պաշտոնական անձանց այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ խաղաղության մասին հայկական կողմի խոսքերը ոչ այլ ինչ են, քան երկերեսանիություն», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ պնդելով, թե այդպիսով հայկական կողմը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները: «Մինչ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում հետհակամարտային շրջանում հարաբերությունները կարգավորելու և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ, հայկական կողմի նման վերաբերմունքը բացահայտորեն ցույց է տալիս նրա շահագրգռվածությունը ոչ թե խաղաղությունը վերականգնելու, այլ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար»,- նշել է Աբդուլաևան։