Մեծ Բրիտանիան կարող Է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. Financial Times

Մեծ Բրիտանիան կարող Է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային. Financial Times

Մեծ Բրիտանիան գազի լուրջ անբավարարության դեպքում կարող Է դադարեցնել դրա մատակարարումը մայրցամաքային Եվրոպային: Այդ մասին, հաղորդել Է Financial Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ նման միջոցն առաջիններից մեկը կդառնա արտակարգ պլանի շրջանակներում, որը կարող Է նախաձեռնվել բրիտանական National Grid Էներգետիկական ընկերության կողմից: Հաղորդվում Է, որ ռազմավարությունը նախատեսում Է Նիդեռլանդներ եւ Բելգիա գնացող խողովակաշարերի փակում: Այն ֆոնին, երբ եվրոպական երկրները բախվեն «Ռուսաստանից գազի արտահանումը դադարեցնելու հեռանկարին», այդ պլանն սպառնում Է վնաս հասցնել Էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցության ձգտելուն, ասվում Է հրապարակման մեջ: Ինչպես նշում Է թերթը, Եվրոպայի գազային ընկերությունները կոչ են արել Մեծ Բրիտանիային՝ համագործակցել ԵՄ-ի հետ եւ նախազգուշացրել են, որ խողովակաշարերի անջատումը կարող Է տհաճ հետեւանքներ ունենալ: Նշվում Է, որ ձմեռային ժամանակաշրջանում Բրիտանիան մայրցամաքային Եվրոպայից ներմուծում Է զգալի ծավալներով գազ: Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին: Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Եվրամիությունը հաստատել Է պատժամիջոցների վեց փաթեթ, որոնք, մասնավորապես, նախատեսում են աստիճանական արգելք սահմանել ածխի եւ նավթի ներմուծման վրա: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ քայլերը հրահրել են գների կտրուկ ռեկորդային բարձրացման, մասնավորապես, վառելիքի եւ պարենամթերքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: