Դա թուրքական դիվանագիտական մաստեր կլաս էր

Հունիսի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիան հանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության առնչությամբ իր արգելափակումը: Դրա վերաբերյալ պայմանավորվածությունը կայացել է Մադրիդում ՆԱՏՕ Վեհաժողովից առաջ՝ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի ղեկավարների և ՆԱՏՕ ԳՔ մասնակցությամբ քննարկման արդյունքում: Առաջին հարցը, որ այդ տեղեկությունից հետո եկել է բոլորի մոտ, այն է, թե ինչ է ստացել Թուրքիան դրա դիմաց: Թերևս կասկած չկա, որ առանցքային նշանակություն է ունեցել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցը, որը նախորդել է այդ քննարկմանն ու համաձայնությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Դավիթ Թինոյանի հետ: Պատմաբանի բնորոշմամբ՝ Թուրքիան դիվանագիտական մաստեր կլաս ցույց տվեց․ «Թե ինչ զիջումներ է ստացել Թուրքիան այս համաձայնության դիմաց, կտեսնենք օրերի ընթացքում: Թուրքիան կլասիկ առևտուր էր անում, նրա մոտ ստացվում է»: