Բաքուն փորձելու է պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ բաներ կորզել

Ադրբեջանը փորձելու է պատերազմի սպառնալիքի տակ ինչ-որ բաներ կորզել «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ Աժ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Արամայիս Աղաբեկյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ իր հաղթանակը կապիտալիզացնի Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած այն մտքին, որ վերջինս չէր հերքել, որ Բերձորն ու Աղավնոն անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ, արցախցի պատգամավորը նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայտնի էր, որ Քաշաթաղի շրջանը հանձնվելու էր Ադրբեջանին: