ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են Կրեմենչուգի հրթիռակոծումը ռուսների կողմից

ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են Կրեմենչուգի հրթիռակոծումը ռուսների կողմից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրներ, Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցչի հետ համատեղ, հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածները՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»: Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ալբանիան Ռուսաստանից պահանջել են՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերը Ուկրաինայից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է ԱԽ նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին՝ Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծության կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել՝ Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից։