Արցախում մեկ շաբաթ գազ չի լինի

Արցախում մեկ շաբաթ գազ չի լինի

Արցախ մտնող գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը, հայտնում է «Արցախգազ» ընկերությունը։ ««Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»,- ասված է հայտարարությունում։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին «Արցախգազը» լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը։