«Հայաստանը չպետք է ժամանակ կորցնի Մինսկի խմբի վերակենդանացման վրա»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը չպետք է ժամանակ կորցնի Մինսկի խմբի վերակենդանացման վրա»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ անդրադառնալով բանակցային գործընթացին, սահմանազատման ու սահմանագծման հարցերին, ինչպես նաև՝ խաղաղության համաձայնագրի կնքման պայմաններին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 27-ի մամուլի ասուլիսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված մի շարք հայտարարություններ կասկածի տակ են դնում տարածաշրջանում Հայաստանի՝ կայուն խաղաղություն հաստատելու ցանկությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Եթե Ադրբեջանը, ինչպես պնդում է Փաշինյանը, պատերազմ ցանկանար, ապա այդ քայլերի կարիքը, հավանաբար, չէր լինի։ Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա պետք է դրսևորի կոնկրետ քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն՝ ժամանակ չկորցնելով մի ձևաչափի վերակենդանացման վրա (Մինսկի խումբ - խմբ.), որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի մասնակիցներն այժմ բացահայտ ընդունում են դրա գործունեության անհնարինությունը»,- հավելել է գերատեսչությունը։