Brent տեսակի նավթի գինն ընկել է 115 դոլարից

Brent տեսակի նավթի գինն ընկել է 115 դոլարից

Հունիսի 2-ից ի վեր առաջին անգամ Brent տեսակի նավթի գինը իջել է 115 ԱՄՆ դոլար – 1 բարելի դիմաց նշագծից: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքներով WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.78%-ով և կազմել 116.96 դոլար, Brent տեսակի նավթի գինն աճել է 0.10%-ով և կազմել 119.19 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: