Հայէկոնոմբանկն այսօր ամփոփեց 2021թ. արդյունքները

Հայէկոնոմբանկն այսօր ամփոփեց 2021թ. արդյունքները

Հայէկոնոմբանկն այսօր կայացած Տարեկան ժողովում տարին ամփոփեց հիմնական ցուցանիշների զգալի աճով: 2021թ. ֆինանսական արդյունքների համաձայն՝ բանկը գրանցել է 3.0 մլրդ դրամի շահույթ և նախորդ տարվա համեմատ արձանագրել. https://www.youtube.com/watch?v=-YHK3HyVic4
  • Ակտիվների 12.2% աճ՝ կազմելով 359.9 մլրդ դրամ
  • Հաճախորդներին տրված վարկերի և փոխատվությունների 14.3% աճ` կազմելով 220.9 մլրդ դրամ
  • Բանկի պարտավորությունների 13.4% աճ` կազմելով 316.6 մլրդ դրամ
  • Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 20.8% աճ` կազմելով 135.9 մլրդ դրամ
  • Ընդհանուր կապիտալի 4.0% աճ` կազմելով 43.2 մլրդ դրամ
«Հիմնական ցուցանիշների աճին զուգահեռ՝ հաշվետու տարում ևս վարկային պորտֆելը պահպանել է ավանդական բարձր որակը, և խնդրահարույց վարկերը 2021թ. տարեվերջին կազմել են պորտֆելի ընդամենը 0,53%-ը»,- նախորդ տարվա ձեռքբերումներն ամփոփելով՝ ընդգծեց Գործադիր տնօրեն պրն. Ա. Խաչատրյանը: \