Այսօր կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից, անցնում են նոր մարտավարության. «Հրապարակ»

Այսօր կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից, անցնում են նոր մարտավարության. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլեւ հայտարարելու է ավելի երկարատեւ ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։ Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաեւ վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության եւ հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»: Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում