Ընդդիմությունը հանդես կգա հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Ընդդիմությունը հանդես կգա հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Ընդդիմությունը հաջորդ շաբաթ հանդես է գալու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: «Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես այսօր այստեղից ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք այդ օրակարգը ձևավորելու ենք: Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ: Երեկոյան կներկայացնեմ նիստի և օրակարգի մասին մանրամասները»,- ասաց Սաղաթելյանը: