Պետք է զգույշ լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում Արցախի քաղաքացիների մասնակցության հարցում

Արցախի իշխանությունը պետք է կանխի արցախցիների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական կյանքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը: Խուրշուդյանի խոսքով՝ արցախցիների մասնակցությունը այս շարժմանը մեծացնում է հայաստանցի-ղարաբաղցի անջրպետը․ «Արցախի իշխանությունները և նրանց կողմից ուղղորդվող զանգվածը չի կարող միջամտել ՀՀ բնականոն կյանքին, իրենց մասնակցությամբ խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացումը»: Անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, Խուրշուդյանը նշեց, որ այն անորոշությունները, որ կան բրյուսելյան հայտարարության մեջ պետք է հստակեցվեն․ «Հայկական կողմը պետք է պնդեր, որ բրյուսելյան ձևակերպման մեջ նշվեր Լեռնային Ղարաբաղ տերմինը»: