Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին․ Վահան Հունանյան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին․ Վահան Հունանյան

«Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին»,-այս մասին հայտնում է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նա կոչ է արել մամուլին զերծ մնալ տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից։ «Մեկ այլ սենատոր՝ հանրապետական Ռիչը, ով նույնպես պետք է մասնակցեր հանդիպմանը, 20 րոպե սպասելուց հետո վրդովվել է և ցանկացել է հեռանալ, սակայն նրան շատ են խնդրել մի փոքր էլ սպասել: Սենատորներին նյարդայնացրել է ոչ միայն ուշանալու փաստը, այլ նաև այն հանգամանքը, որ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել ուշանալու համար: Մենենդեսի կալիբրի գործչին, ինչպես նաև հայերի մեծ բարեկամին նույնիսկ Բայդենը չի սպասեցնում: Չեմ զարմանա, եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը հետայսու չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ: Ի դեպ սա առաջին սկանդալը չէ կապված Մենենդեսի հետ: 2020թ. պատգամավոր Մակունցը հրատապ հանդիպում էր խնդրել Մենենսեսից, բայց ինչպես հետագայում գրեց համայնքային մամուլը, հանդիպման միակ նպատակը համատեղ ֆոտո ունենալն էր»,-գրել է նա։