Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։ Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձե՛րդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ուղերձում։