Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր կմենամարտեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ

Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր կմենամարտեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը Հայաստանի հավաքականից ելույթ կունենա երեք մարզիկ։ Առաջինը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով կմրցի Գերմանիայից Քևին Շումանի հետ: Այդ մենամարտը կկայանա ցերեկային շրջափուլում` մեկնարկը 14:00-ից: Նույն ժամին իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Ռաֆայել Հարությունյանը, ով կփորձի գերազանցել բուլղար Քրիստիան Ստեֆանով- Դմիտրովին: Եվ երեկոյան մրցահերթում` 18:00-ից սկսած, առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը: