Կայսրությունը չներեց Հայաստանում ժողովրդավար իշխանության գալը

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի խոսքով՝ նրանք, ովքեր այսօր փողոցում են, դրանց «հայրերը» քաղաքը քանդելուց սկսեցին․ «Սերժ Սարգսյանի հրարաժականի ժամանակ մարդիկ հրապարակներում «հարսանիք» էին անում: 30 տարվա մեջ այնքան պրոտեստ տեսանք այս փողոցներում, սպանվեցինք․․․․»: Ռեժիսորը վստահ է՝ Արցախի հարցը կլուծվի այն ժամանակ, երբ կայսրության թաթը չի լինի․ «Կայսրությունը չներեց Հայաստանում ժողովրդավար իշխանության գալը, դաժանաբար վարվեց մեզ հետ: Այս շարժումը ինքնանպատակ է՝ «Ինադ արել էծերին, քամակդ տվել գելերին» կարգավիճակում են: Լաոն դուրս չի գալիս, չի միանում ժողովուրդը»: