Բլինքենի հայտարարությունը Հայաստանը պետք է լուրջ ձևով օգտագործի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Ադրբեջանագետը Բլինքենի հայտարարությունը դրական է գնահատում․ «Հայաստանը պետք է լուրջ ձևով օգտագործի: ԱՄՆ-ն ցանկանում է ԼՂ հակամարտության մեջ մնալ որպես լիարժեք միջնորդ կողմ իր ձայնով, ոչ թե Բրյուսելի միջոցով»: