Բռնցքամարտի ԵԱ․ Համբարձում Հակոբյանը պայքարը սկսում է հաղթանակով

Բռնցքամարտի ԵԱ․ Համբարձում Հակոբյանը պայքարը սկսում է հաղթանակով

Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանցի ևս մեկ բռնցքամարտիկը պայքարը սկսեց հաղթանակով։ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը գեղեցիկ ոճով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Քոսիան Դմիտրիի նկատմամբ։ Մայիսիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակն էր տոնել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին: