Արցախյան հարցը պետք է սառեցվի, տարբերակները մեր շահերից չեն բխում

«Ղարաբաղ» տերմինը օգտագործելով՝ Միշելը զրոյացնում է 30 տարվա բանակցային ժառանգությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ուկրաինական պատերազմից հետո հնարավոր է՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն փորձեն արցախյան հարցի շուրջ ինչ-որ համաձայնության գալ․ «ԱՄՆ-ն ձգտում է,որ Արցախում էթնիկ զտում չլինի: Ռուսների նպատակը Արցախում մնալն է, բայց լեգիտիմ մանդատի խնդիր ունեն: Մոսկվան չի ցանկանում Արցախի կարգավիճակի հարցի քննարկում»: Գրիգորյանը կարծում է, որ կարճաժամկետ կտրվածքով արցախյան հարցը պետք է սառեցվի, տարբերակները չեն բխում մեր շահերից: