Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Իրանն աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքներին համապատասխան, այդ թվում՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավունքների նկատմամբ հարգանքի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը, փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը։