Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վախթանգ Դարչինյան

Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վախթանգ Դարչինյան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը բարձր է գնահատում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությունը: «Եվրոպայի բռնցքամարտի այս առաջնությունը շատ լավ է կազմակերպված: Եթե տեսել եք բացման արարողությունը, կհամոզվեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Դարչինյանը: Վերջինս շեշտեց, որ բազմաթիվ միջազգային մրցաշարի ներկա է եղել, և երևանյան մրցաշարը չի զիջում ոչ մի բանով: «Այստեղ ներկա են եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ, և բոլորն են տեսնում, թե ինչ բարձր մակարդակի վրա է կազմակերպվածությունը: Եվրոպայի առաջնությունը մեզ համար տուրիստական նոր հոսքի առիթ կլինի»,-առանձնացրեց նա: Խոսելով հայ բռնցքամարտիկների մասին` լեգենդար մարզիկն առանձնացրեց, որ հայ մարզիկները որակապես լավն են, իսկ մրցավարներն անթերի են: