Վիտալի Բալասանյանը վաճառում է ՀՅԴ նախկին նախարարների ՀԷԿ-երը ադրբեջանցիներին. ԱԺԲ

Վիտալի Բալասանյանը վաճառում է ՀՅԴ նախկին նախարարների ՀԷԿ-երը ադրբեջանցիներին. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը իր «ֆեյսբուքի» էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Հավաստի տեղեկություններ կան, որ Վիտալի Բալասանյանը Բերձորի միջանցքում գտնվող երեք ՀԷԿ-երն ադրբեջանական կողմին վաճառելու հարցով օրեր առաջ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաների հետ։ Հանդիպումը կայացել է ՀԷԿ-երից մեկի տարածքում։ ՀԷԿ-երից երկուսը պատկանում են կարկառուն դաշնակցականներ Լևոն Մկրտչյանին ու Դավիթ Լոքյանին։ Երրորդը պատկանում է Արշավիր Ղարամյանին, սակայն գրանցված է նրա մերձավոր ազգականի անունով»։