Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները. Չավուշօղլու

Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները. Չավուշօղլու

Թուրքիան ԱՄՆ-ին խնդրանք է ուղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու վերաբերյալ։ Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը: «F-16-երի հետ կապված գործընթացը շարունակվում է, Կոնգրեսից դրական ազդակներ են գալիս: Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները, և շարունակելու ենք դա պահանջել», - ասել է Չավուշօղլուն: