Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել: Այս մասին, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը: «Մենք սկսում ենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ թերի մնացած հատվածներում անվտանգության գոտիներ ձևավորելու ուղղությամբ»,- Թուրքիայի կառավարության նիստում ասել է Էրդողանը: «Մեր երկրի և անվտանգության գոտիների այն հատվածները, որոնք հաճախակի հարձակումների, ոտնձգությունների թիրախ են դառնում, պետք է լինեն մեր գործողությունների առաջնահերթությունները»,- հավելել է Էրդողանը: «Հենց որ մեր թուրքական զինված ուժերը, անվտանգության ուժերն ու հետախուզությունը ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները, այդ գործողությունները կսկսվեն: Մենք մեր որոշումները կընդունենք հինգշաբթի օրը կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստում»,- եզրափակել է նա: