Վտանգավոր է. Արցախի իշխանությունը կրակի հետ է խաղում

Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ եռակողմ հանդիպման և հաջորդած հայտարարությունների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ/քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Մեհրաբյանի խոսքով՝ Բրյուսելում մոտ 5 ժամ տևած հանդիպումը վկայում է , որ ողջ պրոբլեմների սեկտորը քննարկվել է․ ««Բրյուսելով» դուրս է մնում միջանցքային տրամաբանությունը և Լաչինի միջանցքի հետ հավասարեցման բոլոր փորձերը: Այս երկար ճանապարհի առաջին կարևոր քայլը արված է»: