ՀՅԴ-ն այլասերված է Քոչարյանի պաշտամունքով

ՀՅԴ «Ազդակ» և «Դրօշակ» պարբերականների երկարամյա նախկին խմբագիր Նազարեթ Բերբերյանի խոսքով՝ ՀՅԴ-ն այսօր այլասերված է, ներքաղաքական կյանքը թունավորում են անձի պաշտամունքով․ «Այսօր հրապարակում աղմկող և ՀՅԴ-ի անունով ներկայացող Իշխան Սաղաթելյանը ժողովրդի կողմից անտեսված է: ՀՅԴ-ն անտեսված է ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: ՀՅԴ-ն անձի պաշտամունքով կտոր-կտոր է անում հայ քաղաքական միտքը»: Բերբերյանը կարծում է,որ այս ընդդիմությունը մարգինալացված է սկսած 2018-ից․ «Այս ուժերը տեղ չունեն վաղվա միացյալ Հայաստանի մեջ»: