Անկարայում կքննարկվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Անկարայում կքննարկվի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Երեքշաբթի Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կժամանեն Անկարա՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցը։ Այս մասին հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքը։ Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայացուցիչը և փոխարտգործնախարարը հանդիպելու են սկանդինավյան երկու երկրների պատվիրակությունների հետ։ Հանդիպումները կանցկացվեն չորեքշաբթի՝ նախագահականում և ԱԳՆ-ում։