Ստեղծվում է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան խորհրդարանական վեհաժողով

Ստեղծվում է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան խորհրդարանական վեհաժողով

Ստեղծվում է Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան խորհրդարանական վեհաժողովը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է Բաքվում կայացած հանդիպման ժամանակ. «Մենք կարևոր որոշում ենք կայացրել՝ աշխատել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա խորհրդարանական վեհաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սա միջխորհրդարանական հարաբերությունները կբերի որակական նոր մակարդակի։ Վեհաժողովի ստեղծումը կլինի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների համագործակցության ձևաչափի արդյունք, սակայն մեր ձևաչափը կշարունակի գործել զուգահեռաբար»։ Սամխարաձեն նաև տեղեկացրել է, որ երեք երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարների հաջորդ տարեկան հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ հաջորդ տարվա գարնանը։