Մխիթարյանը մեկնել է Ալբանիա․«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ֆեյնորդի» դեմ խաղում

Մխիթարյանը մեկնել է Ալբանիա․«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ֆեյնորդի» դեմ խաղում

Վաղը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի կուենան Կոնֆերնցիաների լիգայի եզրափակիչը իտալական «Ռոմայի» և հոլանդական «Ֆեյնորդի» միջև։ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Ռոման» ունի հնարավորություն պատմական նշանակության տիտղոս նվաճելու։ Կոնֆերենցիաների լիգան անց է կացվում առաջին անգամ և բնական է, որ առաջին հաղթողը առանձնահատուկ տեղ կզբաղեցնի պատմության էջերում։ «Ռոմայի» կազմում պատմական հաջողության հասնելու հնարավորություն ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Վերջինս կարող է դառնալ առաջին և միակ ֆուտբոլիստը, որը եվրագավաթների երկու մրցաշարերում դարձել է հաղթող։ Կտեսնե՞նք արդյոք Մխիթարյանին վաղը խաղադաշտում։ Ըստ իտալական լրատվամիջոցների հայ ֆուտբոլիստը, որը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության կիսեզրափակչի «Լեսթերի» հետ խաղում վնասվածք էր ստացել մայիսի 22-ին անհատական մարզում է անցկացրել։ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է Տիրանա և նախախաղային մարզման ժամանակ միայն պարզ կդառնա հայ կիսապաշտպանն կկարողանա օգնել իր թիմին, թե ոչ: Ըստ վերլուծաբանների հավանականությունը փոքր է, որ Մխիթարյանը վաղը կլինի մեկնարկային կազմում։ Մասնավորապե, Մոուրինյոն խաղը կսկսի 3-5-2 մարտավարությամբ և այպիսի մեկնարկային կազմով․ Ռուի Պատրիսիո, Ջանլուկա Մանչինի, Քրիս Սմոլինգ, Ռոջեր Իբանյես, Ռիք Կարսդորպ, Բրայան, Կրիստանտե, Սերժիո Օլիվեյրա, Լորենցո Պելեգրինի, Նիկոլա Զալեվսկի, Նիկոլո Ձանիոլո, Թեմի Աբրահամ։ Չի բացառվուն, որ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին փոխարինամն դուրս բերի երկրորդ խաղակեսում: Կարծում ենք պարզ է, որ ամենաշատը եզրափակչին ցանկանում է մասնակցել հենց Մխիթարյանը, քանի որ նա արդեն մեկ անգամ բաց է թողել եվրագավաթային խաղարկության եզրափակիչը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին «Արսենալի» հետ նա չէր մեկնել Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչի «Չելսիի» հետ հանդիպմանը, քանի որ այն տեղի էր ունեցել Բաքվում։ Լրատվամիջոցները գրում են նաև, որ Մոուրինյոն հույս ունի, որ Մխիթարյանը այնուամենայնիվ կկարողանա օգնել «Ռոմային»։ Պորտուգալացի մասնագետի կարծիքով Մոուրինյոն «Ֆեյենորդն» առաջիկա դիմակայությունում որոշակի առավելություն ունի։ «Մենք 15-րդ հանդիպումը կանցկացնենք եվրագավաթային մրցաշրջանում, սկսել ենք օգոստոսին եւ շատ ենք ճանապարհորդել։ Դրա համար մեծ գին ենք վճարել Իտալիայի առաջնությունում՝ միավորներ կորցնելով մեզնից մի քանի օր ավելի շատ հանգստացած թիմերի հետ հանդիպումներում։ Կոնֆերենցիաների լիգան բարդ մրցաշար է, եւ հիմա մենք պետք է մտնենք պատմության մեջ՝ հաղթելով եզրափակիչում։ Իհարկե, «Ֆեյենորդն» ունի մեծ առավելություն։ Նրանց ազգային առաջնությունն ավարտվել է, իսկ մենք կարևոր խաղ անցկացրին «Տորինոյի» դեմ պահպանելով 6-րդ հորիզոնականը։ Լրացուցիչ հանգստի հնարավորություն մեր խաղացողները չեն ունեցել, իսկ մրցակիցը հանգիստ նախապատրաստվել եզրափակչին», ասել է Մոուրինյոն։ Վերջինս նշել է նաև, որ անկախ եզրափակչի արդյունքից չի պատրաստվում հեռանալ «Ռոմայից»․ «Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայեդում» աշխատել է 20 տարի: Այսինքն պետք է Հռոմում մնամ մինչեւ 79 տարեկա՞նը: Հնարավոր է՝ մնամ մինչեւ 70-ը: Ինձ դուր է գալիս այստեղ, կարծում եմ՝ դուք էլ եք տեսնում: Դեռ համաձայնել եմ 3 տարվա պայմանագրի, տեսնենք, թե հետո ինչ կլինի: Ներկան միակ բանն է, որ կարեւորություն ունի ֆուտբոլում, ուզում եմ մնալ «Ռոմայում»»։ Իտալական մամուլում վերջին օրերին շատ հիշատակվում 5 տարի առաջ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինոյի և Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ արդյունքը «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Ռոմայի» երկրպագուները լիահույս էին, որ հայ ֆուտբոլիստին և Մոուրինյոնի կհաջողվի կրկնել այդ արդյունքը իրենց սիրելի թիմի կազմում։ 5 տարի առաջ մեր ֆուտբոլիստը տեղ էր գտել աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկի խորհրդանշական հավաքականում։Հիշեցնենք, որ 2017 թվականին Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր «Այաքսին»։ Մխիթարյանն այս մրցավեճում դարձել էր տպավորիչ գոլի հեղինակ։ Բուքմեյքերական ըներությունները վաղվա խաղում նախապատվաությունը տվել են «Ռոմային»։ Վերջինի հաղթանակի համար սահմանված է 2․3 գործակցով։ Ոչ-ոքին գնահատված է 3․4, իսկ «Ֆեյնորդի» հաղթանակը՝ 3․1 գործակցով։