Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութով հատել Իրանի հետ սահմանը՝ կրակելով սահմանապահների ուղղությամբ
12:44 | 2022-05-24
Արդաբիլի նահանգապետարանի անվտանգային հարցերով վարչության պետը հայտնել է, որ Իրանի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգության մեջ են մտել Ադրբեջանի քաղաքացու հետ, որը փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը:
Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը:
Ըստ պաշտոնյայի՝ մաքսանենգը կրակել է իրանցի սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել, և Ադրբեջանի քաղաքացին սպանվել է: