Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր պայքարը կսկսեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ

Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր պայքարը կսկսեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ

Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ։ Աաջինը ռինգ դուրս կգա 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցը Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում: Այնուհետև B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ: Նրա մենամարտը ևս կկայանա է 14:00-ի շրջափուլում: Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է: