Նուր-Սուլթանում կվերսկսվեն Սիրիայի հարցով սառցեցված բանակցությունները

Նուր-Սուլթանում կվերսկսվեն Սիրիայի հարցով սառցեցված բանակցությունները

Հունիսի 14-16-ը Ղազախստանի մայրաքաղաքում կկայանա «Աստանայի ձևաչափով» Սիրիայի ճգնաժամի հարցերով միջազգային հանդիպումը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Հունիսի 14-16-ը Նուր-Սուլթանում կանցկացվի Սիրիայի հարցով բանակցությունների 18-րդ փուլը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նախարարությունը հրավերներ է ուղարկել բանակցությունների երաշխավոր երկրներին և դիտորդներին՝ սպասելով նրանց մասնակցության հաստատմանը։ Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով նախորդ՝ 17-րդ միջազգային հանդիպումը կայացել է դեկտեմբերի 21-22-ը՝ Ղազախստանի մայրաքաղաքում։