ԱԺ ընդդիմությունից ավելի շատ են զզվում, քան իշխանությունից

Խորհրդարանական ընդդիմությունը դարձել է մեր հանրային կյանքի կույրաղիքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով` Գործ ունենք անբովանդակ օրակարգի հետ, որը պսակվելու է անհաջողությամբ: Նորիկյանը կարծում է, որ եթե փողոցային այս գործընթացը ունենար հանրային աջակցություն, իշխանությանը մանևրելու հնարավորություն կունենար. «Վարկաբեկված ընդդիմությունը միջազգային ասպարեզում ստեղծեց տպավորություն, որ ցանկացած հարց Փաշինյանը կարող է միայնակ որոշել: Մի իրավիճակ է, որ գործող խորհրդարանական ընդդիմությունից ավելի շատ են զզվում, քան իշխանությունից»: Նորայր Նորիկյանն իր վրդովմունքն հայտնեց` նշելով, որ երբ Հայաստանի թրքացման, կամ դավաճանության մասին խոսում է ՀՅԴ-ն, որպես ՀՀ քաղաքացի վիրավորվում ես. «Փաշինյանից պատասխանատվություն պահանջողը այդ փոքր մարդիկ չեն: Փաշինյանը հավերժ չէ և մի օր հեռանալու է, բայց ոչ այս ընդդիմության միջոցով»: