Վտանգավոր է․ Մոսկվայի և Բրյուսելի միջև մրցակցային, անջատ գործընթաց է

Բրյուսելում գրեթե հինգ ժամ է տևել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չեն պատասխանել։ Կարճ հայտարարություն է արել միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ: Նրա խոսքով՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև մրցակցային անջատ գործընթաց է, որը վտանգավոր է մեզ համար․«Մոսկովյան հարթակը ունի մի մեծ առավելություն՝ ինքը դաշտում առկա է, եվրոպականը՝ ներկա չէ:Մտավախության կա, որ առաջնային կդառնա ոչ թե բրյուսելյան, այլ մոսկովյան հարթակը:Ռուսական միջնորդությամբ սահմանազատումը լինելու է քաղաքական նպատակահարմարության հիմքով: Հայաստանին ձեռնտու է բրյուսելյան հարթակը»: Քոչինյանը կարծում է,որ Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխատել և բրյուսելյան, և մոսկովյան հարթակում՝ չբացառելով, որ հնարավոր է՝ մոսկովյան և բրյուսելյան հարթակը առճակատվեն․ վատագույն տարբերակը պատերազմն է: