ԱԱԾ-ն պետք է զբաղվի միհրանյանանդրանիկներով․ հեղաշրջում է ծրագրվում

Վարչապետը մինչև ուղնուծուծը ժողովրդավարական արժեքներ կրող է, իսկ ընդդիմության առաջնորդը՝ ջախջախողը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը: Շիրինյանը կարծում է, որ դիմադրության շարժումը նմանվել է ապխտած ձկի, որը չորանում է և այդ իսկ պատճառով վարչապետը ուժ կիրառելուն կողմնակից չէ՝ շարժումը ինքն իրեն հանգում է․ «Ժողովրդավարությունը հազար ու մի մոդելներ ունի․ պետության արագ կազմակերպման կառուցվածք է պետք» Անդրադառնալով դիմադրության շարժմանը Անդրանիկ միհրանյանի մասնակցությանը, Շիրինյանը նկատեց․«Միհրան Անդրանիկը մուտանտ տեսակ է․ հայ չէ, Մոսկվայում է աճել: Միհրանյան Անդրանիկ,Կուրղինյան․․․ էթնիկ ծագումով հայեր են, որոնց ազգային գիտակցությունը մոնղոլ-թաթարացած է: ԱԱԾ-ն պետք է զբաղվի Միհրանյան անդրանիկներով․ եկել են հեղաշրջում նախապատրաստելու: Միհրանյան անդրանիկների համար ազգային արժեք է ոչ թե Պետրոս Դուրյանը, այլ Եսենինը: ՀՀ-ն պետք է ստեղծի ծագումով հայերի ցանկ և մուտքը արգելի Հայաստան»: